News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները ռուսաստանցի գիտնականին պահում են իր կամքին հակառակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստնի գիտությունների ակադեմիայի Աստղագիտության ինստիտուտի աշխատակից, գիտնական Դմիտրի Չուլկովը,որը ժամանել էր Ադրբեջան որպես զբոսաշրջիկ, անհետացել  է սահմանամերձ գոտի այցելելուց հետո։ «ՌԻԱ նովոստի»-ին նրա մայրը հայտնել է, որ որդին Մոսկվայից ուղիղ չվերթով մեկնել է Գյանջա։ Երկու օր անց  նա որոշել է այցելել Գյոյգյոլ լիճ, որից հետո նրա հետ կապը ընդհատվել է։ Չուլկովը Ադրբեջանից պետք է թռչեր հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունում հայտնել են, որ նա օդանավ չի նստել: «Ոչ պաշտոնական տվյալներով՝ նա ձերբակալվել է սահմանային աշխատակիցների կողմից»,-նշել է Օլգա Չուլկովան։

«Նա մուտք է գործել արգելված գոտի, որտեղ նրան  բռնել են»,-նշել է Գյանջայւմ գտնվող հյուրանոցի տերը, որտեղ ապրել է Չուլկովը։ Նա հստակեցրել է, որ նրա հետ կապ են հաստատել պետական անվտանգության աշխատակիցները, որոնք ժամանել են  հյուրանոց, հարցրել են երիտասարդի մասին եւ առգրավել են նրա իրերը։ Նրանք ասել են, Չուլկովը դիտմամբ անցել է պահպանվող տարածքի ցանկապատը եւ հրաժարվել է ենթարկվել թիկնապահների պահանջներին։ Հետագայում Օլգա Չուլկովան հայտնել է, որ Դմիտրին կապ է հաստատել իր հետ։

«Նրան թույլ են տվել զանգահարել: Պատմեց, որ ուտելիք են տալիս իրեն, շուտով խոստացել են ազատ արձակել եւ ուղարկել Մոսկվա: Մի քանի անգամ կրկնեց, որ չեն ծեծել իրեն»,-պատմել է կինը: Չուլկովայի խոսքով՝ իր հետ կապ են հաստատել  Ռուսաստանի դեսպանատանից եւ հավաստիացրել, որ երիտասարդին ոչինչ  չի սպառնում:

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությանը տեղական իշխանությունները տեղյակ են պահել  Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման մասին, միջոցներ են ձեռնարկվում նրա հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու համար»,-ռուսական լրատվամիջոցներին   հաղորդել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Դենիս Ապաշկինը:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում եւ Ներքին գործերի նախարարությունում Turan գործակալությունը մեկնաբանություն չեն տվել  Չուլկովի կալանավորման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ