News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հավայան կղզիների իշխանությունները փոփոխության են ենթարկել քաղաքացիներին արտակարգ իրավիճակների մասին իրազեկելու հրահանգը համակարգի սխալ աշխատանքի հետո, հաղորդում է USA Today թերթը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների տեղի ծառայության ղեկավար Վերնա Միյագին:

«Խափանումից հետո ընդունեցինք իրազեկման նոր հրահանգ: Այժմ մոտեցող հրթիռի մաիսն իրազեկման ակտիվացումը եւ փորձարկումը կիրակնացնեն երկու աշխատակիցներ: Սխալի դեպքում մենք նաեւ կկարողանանք ծանուցումը չեղարկել մի քանի վայրկյանում»,-ասել է նա:

Նախկինում ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Հավայան կղզիներում  հրթիռային սպառնալիքի կեղծ ահազանգի հետ կապված միջադեպը պայմանավորված էր  նահանգի իշխանությունների կողմից նման ահազանգերի նախազգուշացման եւ վերահսկման անհրաժեշտ միջոցների բացակայությամբ։

«Թվում է, թե Հավայան կղզիների կառավարությունը չունի նախազգուշացման միջոցներ կամ վերահսկման  մեխանիզմներ կեղծ ահազանգերի  կանխարգելման համար»,-ասել է ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովի նախագահ Աջիթ Պայը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ՝ շաբաթ օրը Հավայան կղզիներում տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ նահանգին է մոտենում բալիստիկ հրթիռ եւ  մարդկանց կոչ են արել, որքան հնարավոր է արագ ապաստան գտնել եւ հավաստաիցրել էին, որ սա ուսումնական ահազանգ չէ։ Ապա ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունից հայտնել էին, որ հաղորդագրությունը սխալմամաբ է ուղարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ