News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Boeing ամերիկյան կորպորացիան American Institute of Aeronautics and Astronautics SciTech 2018 գիտաժողովի ժամանակ ներկայացրել է հեռանկարային հարվածային եւ հետախուզական անօդաչու ինքնաթիռի կոնցեպտը, հաղորդում է «Լենտա»-ն` վկայակոչելով Naked Science պորտալը:

Նոր սարքը կկարողանա թռչել մինչեւ 6200 կիլոմետր/ժամ արագությամբ: Ինքնաթիռի մշակումը կսկսվի ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորման դեպքում:

Ներկայացված մոդելը մտածված է որպես ինքնաթիռ, որի վրա լայն կիրառում կգտնի սթելս տեխնոլոգիան, որն ավելի կենդանի կդարձնի սարքը: Ինքնաթիռը երկու շարժիչ ունի: Սակայն, փորձագետների համոզմամբ, ներկայումս անհրաժեշտ շարժիչները բնության մեջ դեռ գոյություն չունեն:

Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ ներկայացված կոնցեպտը շատ նման է Lockheed Martin ընկերության SR-72 գերձայնային ինքնաթիռի մոդելին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ