Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խնդիր չի տեսնում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինվորի բուժման հարցը փորձում է լուծել հանգանակությամբ: Այդ մասին Սարոյանն ասել է այսօր՝ հունվարի 15-ին՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում Պնախարարի հասցեին հնչող քննադատությանը։

«Մի հատ պաշտպանության նախարար ունենք, չհարգե՞նք։ Ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղա՞վ երկիր»,-դժգոհել է Սեյրան Սարոյանը:

Նշենք, որ Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան հայտարարությանը մի քաղաքացի արձագանքել էր, թե հերթական բոշությունն է, ինչին նախարարը հակադարձել էր «բոշան դու ես»:

«Կպեր եք Վիգեն Սարգսյանին, չեք պրծնում: Մոգոնում եք, ինչ եք ուզում Վիգեն Սարգսյանից... քաղաքացին ի՞նչ իրավունք ունի, պաշտպանության նախարարին ասում ա բոշա, էս գրածները թուրքերն էլ են կարդում: Մեր ժողովուրդը, որ պաշտպանության նախարարին ասի՝ բոշա, բա էդի եղավ երկիր, բանակ: Բա ժողովուրդը պետություն չի՞: Վիգեն Սարգսյան 7 տարի պաշտպանության նախարարն ա, արդեն ծրագիր գրե, նստել ա վրեն»։