News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պերուի նախարարների խորհրդի նախագահ Մերսեդես Արաոսը կիրակի օրը հայտարարել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկու՝ երկրաշարժի հետեւանքով տուժած տարածքներում արտակարգ դրություն մտցնելու պատրաստակամության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պաշտպանության նախարարության ազգային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի վերջին տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել է 1 մարդ, 61 մարդ վիրավորվել է, 736-ին վնաս է հասցվել: Արեկիպա, Իկա եւ Այակուչո շրջաններում 33 դպրոց է տուժել, մեկը ավերվել է:

RPP պորտալը հայտնում է, որ Արաոսը խնդրել է բնակչությանը տեղի չտալ լուրերին եւ օգտագործել աղետի հետեւանքների վերաբերյալ միայն քաղաքացիական պաշտպանության ուժերի եւ պիշխանությունների կողմից տարածված պաշտոնական տեղեկատվությունը:

Պերուի Երկրոֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը 6.8 մագնիտուդ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա շրջանի Կարավելի նահանգում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ