News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973թթ)՝ փորձագետների կարծիքով լավագույն դիմանկարներից մեկը՝ «Բերետով եւ վանդակավոր շորով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)»,  փետրվարի 28-ին վաճառքի  կհանվի Sotheby's աճուրդի տանը: Այս մասին նշվում է  Sotheby's-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

1937 թվականին արված դիմանկարը կդառնա ավանդական երեկոյան աճուրդի թոփ լոտը, որտեղ գնորդները կկարողանան ձեռք բերել իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների աշխատանքները: Կտավին պատկերված է Պիկասոյի երկար տարիների սիրուհին, բնորդուհին եւ մուսան: Դիմանկարը ստեղծելուց երկու տարի առաջ Վալտերը (1909-1977) լույս աշխարհ էր բերել նկարչի դստերը՝ Մայային: Մարիա-Թերեզայի կերպարի մատուցումը Sotheby's-ում վառ, զգայական եւ հուզիչ են անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ