News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ պատմական Արեւմուտքը կորցնում են աշխարհում իրենց գերիշխող դիրքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Կախված այն հանգամանքից, թե ինչպես են ԱՄՆ-ն եւ պատմական Արեւմուտքը կորցնում իրենց բացարձակ գերիշխող դիրքերը, որոնք վայելել են առնվազն 5 հարյուրամյակ, եւ կախված նրանից, որ պատմության բնական ընթացքի հետեւանքով հայտնվում տնտեսական աճի, ֆինանսական հզորության, քաղաքական ազդեցության նոր կենտրոններ, կախված նրանից, թե ինչպես է պետք միջազգային համակարգն ընտելացնել ուժերի այս նոր կենտրոնների ներգրավմանը իրավահավասար երկխոսության գործընթացներում, ԱՄՆ-ն, ցավոք, ձախողվում է մեթոդների հարցում, որոնք անօրինական են, եւ որոնցով փորձում է կասեցնել համաշխարհային քաղաքականության մեջ իր համեմատական դերակատարման կրճատումը»,- ասել է Լավրովը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ