News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ։

«Հունվարի 15-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներին մասնավորապես հայտնել է, որ «Հ. Հարությունյանին ՔԿՀ-ում առաջարկել են փշրված ոսկորներով ֆիզկուլտուրայով զբաղվի եւ ինքն իրեն  բուժի ոտքը»:

Վերոգրյալի կապակացությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Հ. Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, այդ թվում` Հ. Հարությունյանի կողմից հրավիրված բժշկի մասնակցությամբ եւ, ըստ եզրակացության` վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել, ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Փաստենք, որ Հ. Հարությունյանի պաշտպանի տարածած ռենտգեն վերջին հետազոտությունը զննվել է նաեւ քաղաքացիական բուժական հաստատությունից հրավիրված վնասվածքաբանի կողմից, ով խորհուրդ է տվել քառագլուխ մկանի իզոմետրիկ վարժություններ բշժկական սպասարկման բաժնի ստացիոնար պայմաններում, ինչը եւ ապահովված է:

Հավելենք նաեւ, որ 2018թ. հունվարի 9-ին Հ. Հարությունյանին պաշտպանի ներկայությամբ զննել է նաեւ բշժկական աշխատանքային հանձնաժողովը, որը նունպես փոփոխություններ չի հայտնաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ