News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայում 84 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր քաղաքական գործիչ, գիտնական Միխայիլ Սերգեյի Մինասբեկյանը։

Մինասբեկյանը եղել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,Հայաստանում ավիացիոն արդյունաբերության հիմնադիր, «Արմավիակոմպլեքս» արդյունաբերական միավորման հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր եւ Գերագույն խորհրդիանդամ, «Սպրավեդլիվոստ» եւ «Սոգլասիե» պատգամավորների խմբակցությունների հիմնադիր, ՄԱԿո Մոսկովյան-հայկական առեւտրաարդյունաբերական ընկերության հիմնադիր եւ ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, շքանշանակիր։

Միխայիլ Սերգեյի Մինասբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18։00-ից 19։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-ից 13:00։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ