News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի բնակչուհին նշանադրվել է ծովահենի ուրվականի հետ։ Իր պատմությունը նա պատմել է Metro պարբերականին։

Ամանդա Տիգը  խոստովանում է, որ ուրվականը կարող է միացնել եւ անջատել լույսը, ռադիոն, տեղափոխել առարկաները: 45-ամյա կնոջ խոսքով՝  ընտրյալը պատմել է,  որ իր անունը Ջեք է, ունի մուգ  մաշկ եւ մազեր: XVIII դարում նա ծովահեն է եղել եւ կյանքն ավարտել է կառափնարանում։ 

Կինը  համարում է, որ նրանց միացրել է ծովահենային իրերի նկատմամբ ունեցած սերը՝ նա անիմատոր է պատրաստում Ջեք Ճնճղուկի պատկերով: Սկզբում Տիգը պատրաստ չի եղել լուրջ հարաբերությունների, բայց  ուրվականը հաստատակամ է եղել: Այժմ նա փաստում է, որ իր նախկին ամուսնու հանդեպ, որից 5 երեխա է ունեցել, նման մտերմություն երբեք չի զգացել։

Տիգըը նշել է, որ միայն Ջեքի հետ հանդիպելը բավարար չէ: «Ես նրան ասացի, որ ինձ դուր չի գալիս միայն նրա հետ քնելը, ես ուզում եմ օրինականացնել մեր հարաբերությունները: Չէ որ՝ եթե ես երկար ժամանակ ինչ-որ մեկի հետ եմ լինելու, ապա  նրա հետ ամուսնանալու իրավունք ունեմ»,-բացատրել է նա:

Նրանք ոչ մեծ արարողություն էին կազմակերպել չեզոք ջրերում, քանի որ Իռլանդիայում հրաժարվել են այս ամուսնությունը գրանցել։ Հարսանիքին ներկա է եղել նաեւ մի մեդիում, որպեսզի Ջեքը կարողանա երդում տալ։ Ընտանիքը սատարել է Տիգի որոշումը, հաղորդում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ