Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 13-ին, ժամը 13.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Տարիել Դ.-ն։
Նա 2017թ. սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի եւ 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) մեղադրանքներով: