News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ ըստ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարած չափանիշների, ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ ամենահնարավոր թեկնածուն «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը կարող է լինել: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չափանիշները, ըստ որի նախագահի թեկնածուն պետք է Սփյուռքում ազդեցություն ունենա, հեղինակավոր լինի եւ անկուսակցական, լիովին համապատասխանում են Ռաֆայել Հովհաննիսյանին. «Նա, ով սփյուռքում ունի կապեր, հեղինակավոր է, երկար ժամանակ անկուսակցական է, միակ մարդը «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանն է: Լուրջ եմ ասում, որ միակ մարդը, որին սիրում են, վստահություն ունի մայրաքաղաքի բնակիչների շրջանում, նա է»:

Քաղտեխնոլոգը նաեւ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը՝ նշելով, որ սակայն, որ Սփյուռքում նախարարը բավարար ազդեցություն չունի:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն ով էլ լինի, ներքաղաքական լծակներ պետք է ունենա, ազդեցություն օրենքների ընդունման, տարբեր ներքաղաքական հարցերի լուծման գործընթացում: Թեւան Պողոսյանը որեւէ մեկի անունը չնշեց՝ասելով, որ կետը, որով թեկնածուն կարող է կուսակցական լինել, սակայն, թեկնածու առաջադրվելու ժամանակ կուսակցական պատկանելությունից հրաժարվել, ընդլայնում է հնարավորությունները:

Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանն այսօր հայտարարել էր, որ ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին: Նա նշել է, որ թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, անկուսակցական:

Հայաստանի նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան

Տպել
Ամենաշատ