News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովին, որին մեղադրում են խոշոր խարդախության կազմակերպման մեջ, սպառնում է 10 տարվա ազատազրկում

«ՌԻԱ Նովոստի»-ին փաստաբան Իրինա Պովերինովան պատմել է, որ  Քննչական կոմիտեն «յոթերորդ ստուդիայի» գործով ավարտել է Սերեբրենիկովի եւ մյուսների հարցով հետաքննությունը:

Իրավիճակին տեղյակ աղբյուրի համաձայն՝  այն հոդվածը, որով մեղադրում են Սերեբրենիկովին, վերջնական տարբերակում փոփոխություն չի կրել, խոսքը հափշտակության մասին է: Միեւնույն ժամանակ, Պովերինովան  նշել է, որ  հայտարարված տույժը կրկնապատկվել է՝ 68-ից հասնելով 133 մլն ռուբլիի:

Այս հանցագործությունը պատժվում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ՝ մեկ միլիոն կամ ավելի գումար տուգանքով։

Սերեբրենիկովի եւ նրա ղեկավարած  «Գոգոլի կենտրոն» թատրոնում խուզարկություն են իրականացվել անցյալ տարվա մայիսին։Քննչական ծառայությունից կասկածում են, որ թատրոնի աշխատակիցները գողացել են պետության կողմից «Պլատֆորմ» ծրագրի իրականացման համար հատկացված միջոցները:

Հետաքննության տվյալներով՝  Մշակույթի նախարարությունը «Յոթերորդ ստուդիային» (Սերեբրենիկովի կողմից հիմնադրված ծրագիր) մի քանի տասնյակ միլիոն ռուբլի է տրամադրել ներկայացումների եւ շրջագայությունների համար: Մեղադրյալները գողացել են գումարը կեղծ փաստաթղթերով, մասնավորապես` «Ամառային գիշերվա երազ» (Сон в летнюю ночь) ներկայացման կազմակերպման մասին:

Բացի Սերեբրենիկովից՝ գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի տնօրեն Սոֆյա Ափֆելբաումին, «Յոթերորդ ստուդիայի» տնօրեն Յուրի Իտինին, «Գոգոլ-կենտրոն»-ի նախկին տնօրեն Ալեքսեյ Մալոբրոդսկու եւ հաշվապահ Նինա Մասլյաեւային:

Բոլորը, բացի Մասլյաեւայից, իրենց մեղավոր չեն ճանաչում: Հաշվապահը ցուցմունք է տվել  մյուս մեղադրյալների  դեմ: Հոկտեմբեր ամսվա սկզբին Մասլյաեւայի համար տնային կալանք է նշանակվել, իսկ նրա գործը առանձնացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ