Չինական Alibaba Group-ը մշակել է արհեստական ինտելեկտի մոդել, որը մարդուց ավելի լավ է հանձնել կարդացած նյութը հասկանալու թեսթը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Ստենֆորդի համալսարանի (ԱՄՆ) կողմից մշակված թեսթը մեքենայի՝ կարդացածը հասկանալու ունակության գնահատման ամենահեղինակավոր ձեւերից մեկն է: Այն ավելի քան 100 հազար հարց է ներառում, որոնք հիմնված են «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի 500 հոդվածի վրա: Թեստը օգնում է պարզել՝ արդյոք մեքենաները կարող են մեծ քանակությամբ տեղեկատվություն մշակել եւ ճշգրիտ պատասխաններ տալ դրված հարցերին:
Հետազոտության արդյունքներով՝ արհեստական ինտելեկտի ինդեքսը կազմել է 82.4 միավոր, իսկ նրա հետ մրցող մարդկանցը` 82.3: Alibaba-ում նշել են, որ սա առաջին դեպքն է, երբ մեքենան կարողացել է գերազանցել մարդուն նմանատիպ փորձության մեջ: