News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը նախատեսում է, որ երկու երկրների քաղաքացիները արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերով կարող են մուտք գործել միմյանց տարածք առանց վիզաների: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում համապատասխան համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, համաձայնագրով սահմանվում է, որ կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդհատումներով մնալ տվյալ երկրի տարածքում ոչ ավել քան 90 օր, եթե տվյալ պետությունն ավելի բարենպաստ ռեժիմ չի սահմանում:

«Բոլորս տեղյակ ենք, որ 1992 թվականից ԱՊՀ երկրներում գործում է համաձայնագիր, որն ազատում է մուտքի արտոնագրերից, սակայն վաղուց արդեն մի գործընթաց է գնում, որ բոլոր երկրները երկկողմ պայմանագրեր են կնքում: Դա վերաբերում է նաեւ Վրաստանին, որի հետ ունենք երկկողմ համաձայնագիր: Այս պահին միայն 3 պետություն է մնացել, որոնց հետ դեռ չկան նման համաձայնագրեր. մեկը Տաջիկստանն է, ունենք նախագիծ Ուզբեկստանի հետ եւ նախատեսում ենք համապատասխան գործընթաց սկսել Ղրղզստանի հետ: Դրանով ամբողջ ԱՊՀ երկրների դաշտը կփակվի երկկողմ համաձայնագրերով»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Նշենք, որ համաձայնագրի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 16-ի առավոտյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ