News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի հնարավոր մեկնարկից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո՛, ես իսկապես վախենում եմ: Մենք գտնվում ենք սահմանագծին: Բավական է մի միջադեպ, որը պատերազմ կհրահրի: Եվ նման քայլից հետո իրավիճակը փլուզմամբ է վտանգվում: Այս պատճառով անհրաժեշտ է սպառազինությունները ոչնչացնել, ջանքեր ներդնել միջուկային զինաթափման համար»,- երկուշաբթի այս մասին օդանավում նա լրագրողներին ասել է Հռոմից Սանտյագո մեկնելիս:

Ֆրանցիսկոս պապի հրահանգով ուղեւորության ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին լուսանկար է բաժանվել, որը կատարվել է ճապոնական Նագասակի քաղաքում 1945 թվարանի օգոստոսին ամերիկյան միջուկային ռմբահարումից հետո: Լուսանկարի հակառակ կողմում պոնտիֆիկոսը գրել է. «Պատերազմի պտուղը», հայտնում են օդանավում գտնվող իտալական լրատվամիջոցների լրագրողները:

Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից Սանտյագո է մեկնել՝ սկսելով իր 22-րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում կայցելի Չիլի եւ Պերու: Նրա վերադաձը Վատիկան նախատեսված է հունվարի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ