News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Վիրավոր զինվորի բուժման համար հանգանակություն նախաձեռնելու Վիգեն Սարգսյանի որոշումն ինքնին տարօրինակ է, պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը գրի, որ փող հավաքենք, որ 80-ականների զենքերի տեղը 90-ականների զենք գնենք»: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը բոլոր լծակներն ունի, որ այդ գումարը հավաքի, ես ինքս կողմ եմ քվեարկել 1000 դրամների օրենքին՝ նաեւ նման իրավիճակը հաշվի առնելով: Իհարկե, դեպքը, որի մասին խոսվում է, ուժի մեջ է մտել մինչեւ այդ հիմնադրամի ստեղծումը, բայց Կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, նաեւ պաշտոնյաների թանկարժեք տները կան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ եւ իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին եւ օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»: Պաշտպանության նախարարի այս կոչը քննադատության արժանացավ հանրության կողմից:

Տպել
Ամենաշատ