News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 28-ին` ժամը 12:30-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Բ. Գ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի մոտից հայտնաբերել են 18,3 գրամ ընդհանուր քաշով սեւ կոշտ զանգված եւ 0,8 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Ներկայացնում ենք նաեւ 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վիճակագրությունը:

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են.

ա) ոգելից խմիչք 2052.95 լ. (2016թ.՝ 2505 լ.),

բ) թմրամիջոցներ 415.7426 գ. (2016թ.՝ 674,1 գ.),

գ) կտրող-ծակող գործիքներ 2063 միավոր, (2016թ.՝ 3069)

դ) դրամ եւ արժեքավոր իրեր 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի),

ե) բջջային հեռախոս 1839 հատ (2016թ.՝ 2200):

Կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք եւ դատապարտյալներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ