News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Աֆրիկայում՝ Լեսոթո թագավորությունում հայտնաբերվել է հինգերորդ խոշորագույն ալմաստը: Այս մասին գրում է բրիտանական Gem Diamonds ընկերության կայքը, փոխանցում  է Gazeta-ն:

Ալմաստը հայտնաբերվել է Gem Diamonds-ին պատկանող Լեթսենգ ադամանդի հանքում աշխատանքների ժամանակ, նրա արժեքը գնահատվում է 40 մլն դոլար: 910 կարատանոց անգույն (D սանդղակ) քարը տիպի IIa  տիպի ալմաստ է, գրեթե չի պարունակում խառնուրդներ: Նման քարերը կազմում են բնական ալմաստմերի միայն 1-2 տոկոսը:

«Այն բանից հետո, երբ Gem Diamonds-ը 2006 թ. ձեռք բերեց Լեթսենգի հանքավայրը, այնտեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահայտնի ալմաստները, այդ թվում՝ 603 կարատանոց «Լեսոթոյի խոստումը»,-ասում է գործադիր տնօրեն Քլիֆորդ Էլֆիկը: - Սակայն,  բարձրորակի այս ալմաստը մինչ այժմ հայտնաբերվածներից խոշորագույնն է: Սա հիանալի ձեռքբերում է»:

Ալմաստի մասին տեղեկատվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են 14 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ