News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստին այսօր` հունվարի 15-ին, հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատար, ավագ սպա, մայոր Դավիթ Դավթյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներին բոլորին ճանաչում է: Նա նշեց, որ կուրսանտի սպանության օրը զորամասում չի եղել, դեպքի մասին իմացել է հեռախոսազանգի միջոցով:

«Դեպքի պահին ես ի պաշտոնե նրանց հրամանատարը չեմ եղել, դասընթացների մեջ եմ եղել: Հունվարի 29-ի առավոտյան ստորաբաժանման պատասխանատուից զանգ եմ ստացել, կարճ ասել է, թե ինչ է տեղի ունեցել: Շատ արագ հասել եմ զորամաս, եղել եմ այնտեղ, որտեղ Հայկազ Բարսեղյանն էր, տեղեկացել եմ, թե ոնց է հայտնաբերվել: Մանրամասները չեմ հիշում: Հիշում եմ, որ ստորաբաժանման աշխատակիցների մի մասը ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, հետ են բերվել, հետո տեղափոխվել են ամբաստանյալները, իմացել եմ, որ կասկածվում են Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ»,-պատմեց նա:

Դավիթ Դավթյանը նշեց, որ դեպքի օրն առավոտյան զանգել է պատասխանատուին` Ավետիսյանին, սակայն, նա վերցրել է հեռախոսը եւ ասել, որ չի կարող խոսել, որից հետո զանգել է Գնել Թեւոսյանին. «Գնելն ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, առավոտյան է իմացել»:

Դավիթ Դավթյանը բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Վաչե եւ Նորիկ Սահակյանները եղել են լավ սովորող, կարգապահ կուրսանտներ, իսկ Մովսես Ազարյանն ու Գնել Թեւոսյանը` վատ առաջադիմությամբ, անկարգ կուրսանտներ:

«Վաչե Սահակյանը լավ է սովորել, բացասական բաներ չեմ կարող ասել: Որպես ջոկի լավ հրամանատար երբեմն նաեւ դասակի հրամանատարի գործառույթներ է կատարել: Նորիկ Սահակյանը եղել է իմ լավագույն կուրսանտներից մեկը, միշտ խրախուսվել է: Նրա կարգապահությունը, ուսման առաջադիմությունը դրական են եղել: Ազարյանի եւ վարքը, եւ ուսման առաջադիմությունը վատ հիմքերի վրա են եղել` մշտապես կարգապահական խախտումներ, վատ գնահատականներ: Գնել Թեւոսյանին չեմ համեմատի Մովսեսի հետ, բայց նա էլ աչքի է ընկել վատ սովորելով, անկարգությամբ»,-ասաց նա:

Վկան սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին եւս դրական գնահատեց. «Լավ սովորող կուրսանտ էր,  դրական եմ բնութագրում, նա գերազանց գնահատականներով կուրսանտ է  եղել, կարգապահ: Նրա համազգեստը միշտ կոկիկ վիճակում էր, մինչեւ համազգեստը կարգի չբերեր` շարք չէր գալիս եւ մշտապես ուշանում էր, դրա համար նկատողություններ է ստացել»:

Դավիթ Դավթյանը նաեւ նշեց, որ Գնել Թեւոսյանը ինքնակամ զորամասը լքել է հոր` Զարմիկ Մարկոսյանի իմացությամբ: Նրա խոսքով, դեպքի օրը, կամ դեպքից մեկ օր անց շարել է անձնակազմը եւ երկու կուրսանտ իրեն հայտնել են, որ Գնել Թեւոսյանի կողմից տոպրակի մեջ փաթաթված իր է փոխանցվել ծնողին, բայց թե ինչ`  չեն հայտնել:

Վկայի նկատմամբ նախկինում նաեւ քրեական հետապնդում է իրականացվել, որը դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Քրեական հետապնդումը սկսվել է նրա նկատմամբ այն բանից հետո, երբ զորամասում տեղի ունեցած վիճաբանության մասին վերադասին չի զեկուցել:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը` նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասությունների հիմքով:

Նախաքննական ցուցմունքում նա բնութագրելով Գնել Թեւոսյանին նշել է, որ «երեսառած երեխայի նման է իրեն պահել»:

«Մշտապես փորձում էր օգտագործել հոր պաշտոնը: Անգամ մազերը կտրելու հրամանը մեկ անգամ փորձել է շրջանցել, կանչել եմ ինձ մոտ, հարցրել եմ` ինչու չի ենթարկվել, ասել է շաբաթ, կիրակի կգնա տուն եւ կկտրի, որից հետո սստիպել եմ նրան ենթարկվել հրամանին»:

Նա նաեւ հայտնել է, որ Գնել Թեւոսյանը հոր գիտությամբ, թույլտվությամբ հաճախ է գնացել տուն: Նրա բացակայությունները գրավոր ձեւակերպում չեն ստացել, քանի որ հայրը տեղյակ է եղել այդ մասին:

Վկան նաեւ պատմել է, որ, երբ Գնել Թեւոսյանին ռազմական ոստիկանություն տանելիս են եղել, ներկա է եղել նաեւ նրա հայրը: Այդ ժամանակ ինքը հարցրել է` ինչու են նրան կանչել, կարող է ինչ-որ բան է արել, Զարմիկ Մարկոսյանը թույլ չի տվել, որ Գնելը  պատասխանի: Գնելն էլ պատասխանել է` «Տանում են, թող տանեն»:

Կուրսանտներից Նորիկ Օհանջանյանը պատմել է, որ ծեծել են Հայկազին, քաշքշել նրան, Հայկազն էլ հայհոյել է: Նորիկ Օհանջանյանը հայտնել է, որ նկատել է, որ Հայկազին ծեծի ենթարկողների մեջ նկատել է Գնել Թեւոսյանին:

Նշենք, որ այս գործով երեք վկաները` Սամվել Սերոբյանը, Արթուր Վահանյանը եւ Նորիկ Օհանջանյանը ցուցմունք չեն տվել: Սամվել Սերոբյանը Հայաստանում չէ, նա նոյեմբերին լքել է Հայաստանի տարածքը, իսկ Արթուր Վահանյանի բնակության հասցեն կա, բայց ծանուցումներ չեն ստացվում: Վկա Նորիկ Օհանջանյանն էլ տեղեկացրել է, որ Արցախում քրեակատարողական հիմնարկում է  աշխատում եւ չի կարող ներկայանալ դատարան` աշխատանքի բերումով:

Դատարանը որոշում կայացրեց Սամվել Սերոբյանին կրկին ծանուցել, իսկ Արթուր Վահանյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց: Դատարանը Նորիկ Օհանջանյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար կդիմի նրա աշխատանքի վայր:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ