News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները Մադագասկարում  թզուկ լեմուրների նոր տեսակ են բացահայտել․ հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Primate Conservation ամսագրին։

Կենդանուն անվանել են Cheirogaleus grovesi՝ Գրովսա թզուկ լեմուր՝ ի պատիվ ավստրալացի կենդանաբան Քոլին Գրովսայի։  Կենդանու մարմնի երկարությունը 17 սմ է, պոչը երկարությունը՝   28 սմ։  Ինչպես մյուս լեմուրների դեպքում՝ նա ունի մեծ աչքեր եւ ուժեղ կպչուն մատներ։  Այս լեմուրները բնակվում են  կղզու հարավ-արեւելյան մասում եւ հայտանբերվել են  երկու ազգային պարկերում՝  Ռանոմաֆիայում եւ Անդրինդիտրայում: Նրանք բնակվում  են արեւադարձային անտառներում եւ հիմնականում սնվում են մրգերով:

Նոր բացահայտումը հնարավոր է եղել ի շնորհիվ ԴՆԹ  վերլուծության։ Լեմուրի որոշ տեսակներ արտաքինով իրար շատ նման են, ուստի գենոմի վերլուծությունը կենդանիների տեսակի  որոշման ամենահուսալի ձեւն է: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները համեմատել են  2014-2015 թվականներիվ հավաքված ԴՆԹ-ի նոր նմուշները: Հետազոտողները նշում են, որ մոտ ապագայում հնարավոր է հայտնաբերվեն նաեւ այլ տեսակներ: Լեմուրի շատ տեսակներ անհետացման վտանգի տակ են: Cheirogaleus grovesi-ների անվտանգության կարգավիճակը դեռեւս հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ