News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Ադրբեջանում ռուս գիտնականի ձերբակալման մանրամասները: Իրավապահ մարմինները ԱՊԱ-ին հայտնել են, որ Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Չուլկովի մասնակցությամբ տհաճ միջադեպը իր անձնական սխալի հետեւանք է եղել:

Այդպես, Դմիտրի Չուլկովը մոտեցել է Գյոլգյոլի շրջանում գտնվող զորամասերից մեկին եւ մուտք գործել արգելված տարածք: Նա սկսել է լուսանկարել զորամասը: Չնայած զինվորականների պահանջներին՝ նա շարունակել է լուսանկարել: Զորամաս ոստիկաններ են եկել, սակայն Չուլկովը անտեսել է նաեւ նրանց պահանջները: Արդյունքում, հետաքննությունից հետո իրավապահ մարմինները Դմիտրի Չուլկովի վերաբերյալ հավաքված նյութերն ուղարկել են դատարան: Հունվարի 5-ին դատարանը նրան 10 օրով կալանավորել էր: Դմիտրի Չուլկովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերջնաժամկետն այսօր լրացավ: Նա կուղարկվի իր երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ