News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պերմի դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները դասի էին, երբ սառը զենքով դասասենյակ են ներխուժել 16-ամյա Լեւ Բ.-ն Եւ Ալեքսանդր Բ.-ն: Նրանք հարձակվել են ուսուցչուհու վրա եւ սկսել են դանակով հարվածներ հասցնել երեխաներին: Շուտով նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Որոշ տվյալների համաձայն՝ հարձակվողներից մեկը դպրոցի նախկին աշակերտն է, երկրորդը այժմ սովորում է նույն դպրոցում:

Պերմի դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով տուժած 10-ամյա տղայի հայրը՝ Արգիշտի Աբրոյանը, եկել էր շրջանի մանկական հիվանդանոց, որտեղ այժմ գտնվում են նրա որդին (Մենուա Աբրոյան) եւ իր դասընկերները:

«Որդիս առաջին դասարանից այս դպրոցն է հաճախում: Մեզ այն դուր էր գալիս: Որդիս ինձ պատմել է, որ մոտ 9:45-ին երկու տղա ներխուժել են դասասենյակ: Մեկը նախ վազել է դեպի ուսուցչուհին եւ հարվածել նրան դանակով, ապա անմիջապես մոտեցել է որդուս, ով հենց առաջին նստարանին է նստում, եւ դանակով վերքեր է հասցրել տղայիս գլխի հատվածում: Որդիս արագ դուրս է եկավ միջանցք, ապա՝ փողոց եւ վազել է դեպի Գագարինի պողոտայի վրա գտնվող պոլիկլինիկան: Այնտեղ բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել: Այժմ կինս եւ երեխաս հիվանդանոցում են: Ես աշխատավայրից դուրս եմ եկել, մտել եմ խանութ եւ այժմ ուտելիք եմ տանում նրանց համար»,- նշել է Արգիշտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ