News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը նամակ է հղել ամերիկյան Comedy Central մալուխային ալիքի ղեկավար Քենթ Ալթերմանին՝ պահանջելով ներողություն խնդրել «կեղտոտ հայեր» արտահայտության համար, որը հնչել է հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ:

«Հունվարի 8-ին Daily Show ծրագրում Թրեվոր Նոյը դատապարտելի եւ նվաստացուցիչ քայլ է արել՝ մեր համայնքը «կեղտոտ հայեր» կոչելով: Իսկ Daily Show-ի թիմը նաեւ ծիծաղ էր ավելացրել այդ զարհուրելի արտահայտության ժամանակ»,-  նշվում է ՀԴԳ-ի նամակում:

ՀԴԳ-ն անհապաղ ներողություն և հանդիպում է պահանջել հեռուստաալիքի ղեկավարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ