News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից գողություն էր կատարվել։ Գողացել էին փող եւ ոսկի՝ կազմակերպությանը պատճառելով 350․000․000 դրամից ավելի վնաս։ Ամանորի գիշերը դիմակավորված մի տղամարդ մասնաաճյուղի հետնամասի բաց պատուհանից մտել էր ներս, անջատել ձայնաազդանշանային համակարգը, մտել դրամապահոց, բանալիով բացել չհրկիզվող պահարանի դուռը ու հափշտակել մոտ 20 կգ ոսկյա զարդեր, մոտ 7200 դոլար եւ 8 մլն 300 հազար դրամ։

Ոստիկանության տվյալներով՝ այդ մասնաճյուղից գղություն էր կատարվել նաեւ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին։ Այսպես, աշխատանքային օրվա ավարտից հետո մնալով մենակ՝ մասնաճյուղի կառավարիչը անջատել էր ձայնաազդանշանային համակարգը եւ տեսախցիկները, ապա չհրկիզվող  պահարանից հափշտակել 90 մլն դրամի ոսկյա իրերի 65 փաթեթ, 50 դեղնավուն ձուլակտորներ, 4829 դոլար եւ 803 հազար դրամ։ Այս հանգագործության հանգամանքները էական նշանակություն են ունեցել հունվարի 1-ին կատարված հանցագործության բացահայտման համար։ Այսպես, ոստիկանության տվյալներով՝ հանցագործության մեջ կասկածվող վարկային կազմակերպության կառավարիչ Հայկազ Մարտիրոսյանը գողությունը պլանավորել էր իր ծանոթ Արսեն Գրիգորյանի հետ։ Կառավարիչը Գրիգորյանին էր տվել չհրկիզվող պահարանի բանալին, դրա կրկնօրինակը եւ միտումնավոր բաց թողել հետնամասի պատուհաններից մեկը՝ հայտնելով նաեւ ձայնազդանշանային համակարգի ծածկագիրը։

Հայկազ Մարտիրոսյանը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նրա հանցակից Արսեն Գրիգորյանը որոնվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ