News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիցցայում դատարանի առջեւ է հայտնել «Ռիվյերայի սեւ այրին»: 57-ամյա Պատրիցիա Դրագոնին մեղադրում են տարեց ունեւոր տղամարդկանց գայթակղելու եւ թունավորելու մեջ, նրանցից 2-ը մահացել են: Այժմ նրան սպանության համար են դատելու, հաղորդում է Reuters-ը:

Պատրիցիան մեղադրվում է 2011 թվականին Լազուրե ափին 2 տղամարդկանց սպանության մեջ: Տղամարդկանց հետ նա ծանոթացել է գործակալության միջոցով:

Տղամարդկանցից մեկը՝ 91-ամյա ամուրի Ռոբերտ Վոն, որը կնոջը մեղադրում է իրեն թունավորելու համար, նրա դեմ ցուցմուքներ է տալու:

 «Նա ձմռան ցրտին արեւի լույսի էր նման: Երբ դուք երիտասարդ կնոջ հետ եք, գիտեք, որ դա երկար չի տեւեի, բայց չեք ցանկանում հրաժարվել նրանից», - լրագրողներին ասել է նա:

Ավելի վաղ ոստիկանությունը Դրագոնին կասկածել է Միշել Կնեֆելի սպանության մեջ, որի հետ 2011-ին նա ապրել է Նիցցայում:

Ավելի ուշ քննիչները Ֆրանչեսկո Ֆիլիպոնեի սպանության գործն են սկսել, որի մարրմինը 2011-ի փետրվարին հայտնաբերվել է լոգարանում՝ Մուան Սարտրում:

Իրեն ներկայցված բոլոր մեղադրանքները Դագորնը հերքում է:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ