News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեներալները Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեին «լինչելու» հնարավորության մասին էին նախազգուշացրել, եթե նա կամավոր հրաժարական չտար: Այդ մասին Daily News Sunday-ին հայտարարել է Մուգաբեի  օգնական Ջորջ Չարբան:

93-ամյա Մուգաբեի դեմ զանգվածային փողոցային բողոքի ակցիաները բռնկվեցին այն ժամանակ, երբ անցյալ տարվա նոյեմբերին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի հրաժարականից հետո զինվորականները գրավեցին իշխանությունը:

«Հրամանատարները մեզ շատ սառը ուղերձ էին ուղարկել: Լիբիայի սցենարի հնարավորությունը կար, երբ նախագահին նստավայրից դուրս հանեցին եւ ինքնադատաստանի ենթարկեցին», - ասել է Չարամբան:

Նրա խոսքով՝ Մուգաբեն զանգվածային բողոքների ժամանակ փորձում էր իր նախկին տեղակալին նշանակել: Չարամբան ակտիվ մասնակցել է բանակցություննեին, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ Մուգաբեն նահանջեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ