News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիայի ոստիկանությունը 1004 տեղացի բնակիչներին մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ է մեղադրել: Նրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք Facebook սոցիալական ցանցով 15 տարեկանների հետ սեքսի հոլովակներ են միմյանց ուղարկել, հաղորդում է Reuters-ը: Իրավապահները նշել են, որ գործի որոշ մասնակիցներ պոռնոգրաֆիկ գրառումներով մի քանի անգամ են կիսվել, իսկ մյուսները դա բազմիցս են արել, հաղորդում է Newsru- ն:

Ոստիկանությունում ընդգծել են, որ կշարունակեն կատարվածը որպես մանկական պոռնոգաֆիայի տարածում հետաքննել, չնայած այն փաստին, որ Դանիայում սեքսուալ համաձայնության տարիքը 15-ն է:

Նշվում է, որ պոռնոգրաֆիայի մասին ոստիկանությանը հայտնել է Facebook-ի ադմինիստրատորներից մեկը, ով նկատել է, որ օգտատերերը մեսենջերով միմյանց մանկական պոռնո են ուղարկում:

Umbrella ծածկանունը ստացած հետաքննությանը մասնակցել են Դանիայի մի քանի ոստիկանական բաժանմունքներ, Կոպենհագենի իրավապահները, ինչպես նաեւ կիբերհանցագործության ազգային կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ