News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները «ահաբեկչական բջջի» հինգ անդամների են կալանավորել, որոնք կապված են եղել ուղղաթիռի օդաչու Օսկար Պերեսի հետ: Կարակասից դուրս կատարված հրաձգության հետեւանքով զոհվել է մի քանի զինյալ, հաղորդում է Reuters-ը:

Երկուշաբթի Պերեսն արյունոտ դեմքով հայտնվել Instagram-ի գրեթե մեկ տասնյակից ավելի հոլովակներում՝ ասելով, որ  շրջապատված է անվտանգության ուժերի կողմից, որոնք կրակում  են նռնականետերից:

Պետական հեռուստաալիքը ներկայացրել է պաշտոնական հայտարարությունը, որտեղ նշվել է, որ բախումների ժամանակ 2 ոստիկան է մահացել, բայց Պերեսի ճակատագրի մասին չի հաղորդվել:

Ոստիկանության նախկին օդաչու Պերեսը հետախուզվում է ուղղաթիռի գողության եւ կառավարական շենքերի վրա կրակելու, ինչպես նաեւ դեկտեմբերին գողության նպատակով  Ազգային գվարդիայի ստորաբաժանում ներխուժելու համար:

Հունվարի 15-ին Էլ Ջունկիտո շրջանում իշխանությունները վերջապես հայտանբերել էին Պերեսին:

«Մենք վիրավոր ենք…նրանք սպանում են մեզ»- հոլովակներից մեկում ասել է Պերեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ