News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շարունակում է պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով GSG-9 հատուկ ստորաբաժանման  թվաքանակի ավելացումը, ասել է GSG-9-ի հրամանատար Ժերոմ Ֆուքսը, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաեւ երկրորդ բազայի ստեղծում, որը Բեռլինում կգտնվի: Հենց Գերմանիայի մայրաքաղաքում է  պետք անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել կատարվածին: «Եթե հիշենք Եվրոպայում ահաբեկչության նմանօրինակ գործողությունները, ապա պարզվում է, որ դրանք հիմնականում կատարվել են մայրաքաղաքներում», - բացատրել է հրամանատարը:

 Նրա խոսքով՝ բազայի երկրորդ տեղի մասին վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, բայց, հավանաբար, այն կլինի Շպանդաու շրջանում:

Ներկայումս GSG-9-ը գտնվում է Սանկտ Ավգուստինայում (Հյուսիսային  Ռեյն-Վեսթֆալիա): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ