News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին ահաբեկչության դեմ պայքարում իր ջանքերի համար շնորհակալություն է հայտնել: Այս մասին Թրամփն ասել է Կատարի էմիր Տամիմ բին Համադ Ալ Տանիի հետ հեռախոսազրույցում:

Ըստ Սպիտակ տան՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության եւ տնտեսական հարցերում ԱՄՆ եւ Կատարի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Թրամփը հաստատել է ուժեղ եւ միասնական Պարսից ծոցի համագործակցության խորհրդին ԱՄՆ աջակցությունը:

Թրամփը  շնորհակալություն է հայտնել Կատարի էմիրին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի ջանքերի համար, այդ թվում, որպես այն քիչ երկրների,  որոնք մտադիր են խթանել երկկողմ փոխըմբռնման հուշագիրը: Առաջնորդները քննարկել են այն ոլորտները, որտեղ Միացյալ Նահանգներն ու Կատարը կարող են տարածաշրջանում կայունության ապահովման, Իրանին հակազդելու եւ ահաբեկչության հաղթահարման համար գործընկերներ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ