News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տեխնիկական խնդիրների պատճառով «Ելք»-ի գրությունը պարոն Ծառուկյանին չի փոխանցվել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե  Էնֆիաջյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: 

Նշենք, որ  ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը  հայտարարել էր, թե «Ելք»-ի նախագահի թեկնածուին սատարելու առաջարկ իրենք չեն ստացել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն  այսօր հրավիրված ասուլիսում  պնդեց, թե  անձամբ է  Վահե Էնֆիաջյանի ձեռքին տեսել էլեկտրոնային փոստով  խմբակցությանն ուղարկված առաջարկի տպագիր տարբերակը:

«Այո, զուտ տեխնիկական խնդիրների պատճառով գրությունը պարոն Ծառուկյանին չի փոխանցվել, բայց ուզում եմ նաեւ հավելել, որ առհասարակ, երկրում քաղաքական-հասարակական գործընթացների վերաբերյալ պարոն Ծառուկյանը իրազեկված է եւ պատահական չէ, որ Գյումրի քաղաքում պարոն Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ նախագահի թեկնածության մասնակցության հետ կապված դիրքորոշում ու կարծիք հայտնեց»,-ասել է Վահե էնֆիաջյանը՝ նշելով, որ հետեւանքից բացի պետք է խոսել նաեւ պատճառի մասին:

«Եթե խոսում ենք միասնական թեկնածուով  հանդես գալու գաղափարի մասին, առհասարակ, տեղին կլիներ վերադառնալ հիմնախնդրի ակունքներին եւ մատնանշել, եթե ցանկություն կար միասնական ձեւով հանդես գալու, պետք է ոչ թե որոշում կայացնել,  թեկնածու ներկայացնել, այլ առհասարակ պետք գործընկերների հետ  ի սկզբանե քննարկել միասնական թեկնածուով հանդես գալու հնարավարության հարցը»:

Տպել
Ամենաշատ