News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիտվայի իշխանությունները հրապարակել են «Մագնիտսկու ցուցակի» համանման տարբերակը, որի անդամները, ըստ Վիլնյուսի, կապված են կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման կամ մարդու իրավունքների խախտումների հետ: Օրենքն ուժի մեջ է մտել հունվարից, ցանկը հրապարակվել է Լիտվայի միգրացիայի դեպարտամենտի կայքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընդհանուր առմամբ «սեւ ցուցակում»  49 ռուսաստանցի է հայտնվել: Նրանց թվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Ներքին գործերի նախարարությանն առընթեր քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Օլեգ Լոգունովը, դատավորներ Ելենա Ստաշինան, Ալեքսեյ Կրիվոռուչկոն, Սերգեյ Պոդոպրիգորովը եւ այլք:

Կադիրովի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը արդեն մեկնաբանել է Չեչնիայի առաջնորդի ներկայությունը Լիտվայի «Մագնիտսկու ցուցակում»: Նա այս իրադարձությունը «փուչ է անվանել, որը արժանի չէ Ռամզան Կադիրովի ուշադրությանը»: «Ցանկացած խելամիտ մարդ հասկանում է, որ սա ԱՄՆ օգտին թշվառ ժեստ է»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ