News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը տարակուսած է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն նախաձեռնությունից, որ վերջինս «ֆեյսբուքյան» իր էջով կոչ է արել հանրությանը հանգանակությամբ աջակցել վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին բուժումը արտասահմանում շարունակելու համար: Ալբերտ Դալլաքյանի բուժման համար հարկավոր է 45 հազար դոլար: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ Վիգեն Սարգսյանը զբաղեցնելով պատերազմող երկրի կարեւորագույն պաշտոնը՝ գործում է ինչպես «Հայաստան» հիմնադրամի աշխատակից: Բանակի խնդիրների լուծումը պատկերացնում է հանգանակությամբ՝ ինչպես դպրոցում, երբ աշակերտները կավիճի ու վարագույրի գումար են հավաքում, մինչդեռ պետությունում խնդիրները պետական մակարդակով, օրենքով սահմանված կարգով են լուծվում: 

«Ես համարում եմ, որ Վիգեն Սարգսյանը այդպես էլ մնացել է «Հայաստան» հիմանդրամի աշխատակցի մակարդակի ու չի դարձել պաշտպանության նախարար: Էս ընթացքում ինչ խնդիր եղել է բանակում, Վիգեն Սարգսյանն ասել է՝ եկեք փող հավաքենք, ինչպես օրինակ դասարանում կավիճի ու վարագույրի համար փող են հավաքում: Անընդունելի է, որ նման կոչով հանդես է եկել պաշտպանության նախարարը: Պաշտպանության նախարարը պետք է պարտադրի իշխանությանը, կառավարությանը, որ զինվորների առողջության համար գումարներն օր օրի ավելացնեն, ոչ թե դիմի հանրությանը՝ եկեք աշխատավարձից 1000 դրամ տվեք, եկեք սրա համար փող տվեք»,-ասաց Արամ Սարգսյանը: Նշենք, որ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը լուրջ քննադատության արժանացավ «Ֆեյսբուքում» հրապարակվելուց րոպեներ անց: Բազմաթիվ օգտատերեր նրան հակադարձեցին՝ մատնացույց անելով նախարարության պաշտոնյաների թանկարժեք մեքենաները, բնակարանները, ահռելի ունեցվածքը, որոնք գոյացել են պաշտոնավարման տարիներին՝ բանակի ու զինծառայողների հաշվին: Քննարկումները վերածվեցին վիրտուալ առճակատումների: Անգամ Վիգեն Սարգսյանը իրեն քննադատողներից մեկին որակեց «բոշա»: Արամ Սարգսյանը զարմացած է, որ Վիգեն Սարգսյանին չի հաջողվել անգամ հասարակական ընկալումը հասկանալ:

«Երբ որ նայում եմ Վիգեն Սարգսյանի կենսագրությունը, կրթական ցենզը, մտածում եմ՝ PR մասնագետ պիտի լիներ ու այնպես պիտի դա աներ, որ մարդիկ զարմանային, բայց դուրս եկավ, որ Վիգեն Սարգսյանը պարզ հասարակական ընկալումը առ այսօր չի հասկացել: Նա քաղաքական գործիչ չի։ Մեղավոր է էն մարդը, ով նրան պաշտպանության նախարար է նշանակել: Պաշտպանության նախարարի պաշտոնը պետության ամենաբարձր պաշտոններից է, առավել եւս պատերազմող երկրում, ու այս առանցքային պաշտոնյան բացի պետական մոտեցումից՝ խնդրների լուծման այլ մոտեցում իրավունք չունի քննարկել: Նա կարող է շնորհակալություն հայտնել զինծառայողին աջակցելու համար, բայց ասել՝ փող հավաքեք, երբ պետություն գոյություն ունի, անընդունելի է»: Պատգամավորի խոսքով՝ խնդրի մի կողմն էլ խտրականության գործոնն է, ինչ սկզբունքով է առաջնորդվում պաշտպանության նախարարը, որ մի վիրավոր զինծառայողի խնդիրը փորձում է այդ կերպ լուծել, մյուսին օգնության ձեռք չի մեկնում: Ըստ մեր զրուցակցի՝ ուշագրավ հանգամանք է նաեւ այն, որ զինվորը հակառակորդի կողմից չի վիրավորվել, այլ խնդիրը բանակի ներսում է եղել եւ նա որպես գլխավոր պատասխանատու պարտավոր էր խնդիրն արագ եւ առանց աղմկելու լուծել. «Զինծառայողը չի վիրավորվել հակառակորդի գնդակից, խնդիրը տեղի է ունեցել ներսում, սպայի կրակոցից, այստեղ սպայի անմեղության կանխավարկածը կա, իհարկե, դեռ քննություն է ընթանում, բայց Վիգեն Սարգսյանը ներքին ստրուկտուրայում տեղի ունեցած խնդիրը ՊՆ-ի իր ներքին հնարավարություններով այնպես պիտի լուծեր, որ վիրավոր զինվորն ու հարզատները հարեւանին անգամ դիմելու դժվարությանը չբախվեին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
Ամենաշատ