News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեկ միասնական երթուղային ցանցի ստեղծումը իրապես ռիսկային է, հատկապես, որ մեկ օպերատորի դեպքում հնարավոր է ուղեվարձի թանկացում: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս փուլում իրենք ձեռնպահ կքվեարկեն՝ ներկայացնելով մեր առաջարկները, իսկ եթե այդ առաջարկները չընդունվեն, երկրորդ ընթերցման ժամանակ դեմ են քվեարկելու:

Իր հերթին, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ կարծում են, որ որակ եւ մրցակցություն կարող է ապահովել միայն ազատ շուկան:

Ի վերջո, օրինագիծն ընդունվեց 59 կողմ, 7 դեմ 7, 27 ձեռնպահ ձայներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի խոսքով, այս փաստաթուղթը նախատեսում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը եւ դա վերապահել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Նա հավաստիացրեց, որ նոր ցանցն ընդգրկելու է բոլոր բնակավայրերը. «Իհարկե, կլինեն համայնքներ, որոնք օրական 1-2 անգամ կսպասարկվեն, մյուսները ավելի շատ: Մեր նպատակը արժանավայել փոխադրում ապահովելն է: Ցանցը կունենա միասնական օպերատոր, միասնական տոմսային համակարգ»,-նշել էր նա:

Ինչ վերաբերում է ուղերվարձի փոփոխությանը, փոխնախարարը նշել էր, որ ամեն ինչ կանեն, որ թանկացում չլինի. «Վառելիքի գինը տեսակարար մեծ կշիռ ունի ինքնարժեքում: Դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչեւ հիմա գործող սակագները որքանով էին վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը: Եթե դրանք զրոյի մակարդակում էին գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»:

Միասնական երթուղային ցանց է ստեղծվում. սակագինը կարող է բարձրանալ. փոխնախարար

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ