News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքը չի աջակցի «Ելք»-ի կազմակերպած երթին, այլ կնախընտրի մասնակցել ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք լսումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Վերջինս ընդգծեց, որ դեռեւս սեպտեմբերին «Ծառուկյան» դաշինքը նիստ էր հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ գնաճը մեղմելու համար, մինչդեռ նրանց ներկայացված առաջարկները ոչ մի քաղաքական ուժի կողմից հավանության չարժանացան։

«Մենք հայտարարեցինք, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով գնաճի առաջ ենք կանգնելու, ներկայացրեցինք փոփոխությունները եւ որեւիցե խմբակցություն ո՛չ աջակցեց, ո՛չ մեր կողքը եղավ», - նշեց նա։

Ծառուկյանը նաեւ նկատեց, որ ստեղծված իրավիճակում հասարակության համար կարող է մեղմել թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, մինչդեռ մոտակա տարիներին նման բարձրացումներ չեն սպասվում։

«Կա համապատասխան որոշում, որ 2015-ից մինչեւ այսօր ո՛չ աշխատավարձը, ո՛չ թոշակները չեն բարձրացել ու մինչեւ 2020 թվական չեն բարձրանալու», - հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
Ամենաշատ