News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռեմբրանդի «Խաչից իջեցումը» օֆորտը  (1633) վաճառվել է 37 հազար լեյով (8,2 հազար եվրո)՝  Ռումինիայում  մեկնարկած Alis բուխարեստյան առաջին աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Agerpres գործակալությունը:

Փորագրությունն աճուրդի էր հանվել 9-12 հազար եվրո նախնական արժեքով:

Alis-ը ռումինական տասնյակ աճուրդային տներից մեկն է, որոնք աճուրդի են հանում արվեստի գործեր։ Բոլոր դրանք բացվել են վերջին 15 տարվա ընթացքում։ Այստեղ գները բավականին ցածր են, այս շուկայի շրջանառությամբ  Ռումինիան Եվրոպայում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ Տարեկան երկրում արվեստի գործերի ստեղծման համար ներդրումներ են կատարում ընդամենը մոտ 200 կոլեկցիոներներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ