News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ոստիկանության նախկին սպա Օսկար Պերեսը, որը մեղադրվում էր ուղղաթիռի առեւանգման եւ անցյալ տարվա հունիսին կառավարական շենքերի վրա հարձակումների համար, հունվարի 15-ին սպանվել է Կարակասում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյային: Այլ աղբյուրներն այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատել: Նշենք, որ Օսկար Պերեսը տեղական ԶԼՄ-ներում հայտնի էր «վենեսուելացի ռեմբո» անվամբ:

Ընդ որում, նախագահ Նիկոլաս Մադուրոն, նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել էր «Գերագույն դատարանի շենքի վրա հարձակված ահաբեկչական խմբավորման որսման» օպերացիայի մասին: Նա նաեւ նշել էր, որ այս խմբավորումը հարձակում էր նախապատրաստում Վենեսուելայում դեսպանատներից մեկի ավտոմեքենայի վրա:

Օպերացիայի արդյունքում ահաբեկչական խմբավորման մի մասը ոչնչացվել էր եւ հինգ մարդ ձերբակալվել էր: Ինչպես պարզաբանել է Մադուրոն, օպերացիայի ընթացքում երկու սպա է զոհվել:Տեղական պարբերականները նշում է, որ օպերացիան իրականացվել է Կարակասի արեւմուտքում:

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Օսկար Պերեսը սոցիալական ցանցերում դրամատիկ տեսահոլովակ էր հրապարակել՝ հայտնելով, որ հենց նկարահանման պահին նրա խումբը հարձակման է ենթարկվում: Ընդ որում, տեսահոլովակում կան հարձակումներից առաջ եւ հետո արված կադրեր, երբ Պերեսն արդեն վիրավոր է, հայտնում է Newsru-ն:

Այս ալիքում հրապարակված վերջին տեսահոլովակը տեղադրվել էր արյան մեջ պառկած տղամարդու լուսանկարով: Գրառումը վկայում է, որ սա սպանվածն Օսկար Պերեսն է:

Պերեսը ոստիկանության նախկին սպա եւ օդաչու էր, որը աշխատանքից ազատ ժամանակ գումար էր վաստակում՝ նկարահանվելով ֆիլմերի բեմադրված մարտերում: 2017 թվականի հունիսին նա ոստիկանության ուղղաթիռով  հարձակվել էր Վենեսուելայի  արդարադատության նախարարության եւ Գերագույն դատարանի շենքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия
Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում...
Ամենաշատ