News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում շարունակվում է երթուղային տաքսիների վարորդների գործադուլը:

Քիչ առաջ Րաֆֆու փողոցը փակած վարորդների հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ վարորդներն ուղեվարձի թանկացում չեն պահանջում:

«Վարորդները բողոքում են գազի գնի բարձրացումից, սակայն, այդ հարցը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ: Ազգային ժողովն ու Տրանսպորտի նախարարությունը այդ թանկացումներով հիմա զբաղվում են, ինչքան որ ես տեղյակ եմ»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար դարձել է 25 հազար դրամ, մինչդեռ նախկինում շուրջ 8000 դրամ էր: Երթուղայինների վարորդները բողոքում են, որ այս 15 օրերին իրենք աշխատել են վնասով, իսկ գծատերերն էլ հրաժարվում են «օրվա պլանի չափը» նվազեցնել:

Այսօր ցույցի են դուրս եկել 44, 42, 75Ա, 35 համարների երթուղայինների վարորդները:

Հենրիկ Նավասարդյանն այժմ բանակցում է ցուցարարների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ