News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական «Ռոսկոնտրոլ»  ոչ առեւտրային կազմակերպությունը շուկայում բրոյլեր հավերի բդեր մատակարարող 6 ապրանքանիշի ստուգում է անցկացրել, որոնց արտադրանքում հակաբիոտիկներ, վտանգավոր բակտերիաներ եւ արտադրանքի ծավալի մեծացման համար օգտագործվող աղային հեղուկի ներարկման հետքեր են հայտնաբերվել: Այս մասին նշվում է նախագծի ուսումնասիրության արդյունքներում, փոխանցում է «Լենտա»-ն:

Ստուգման շրջանակներում ուսումնասիրվել են «Պետելինկա», «Ռժեվսկոյե պոդվորյե», «Միրատորգ», «Յասնիե զորի», «Տո, շտո նադո» եւ «Կաժդիյ դեն» ապրանքանիշերի արտադրանքը: Բոլոր նմուշներում, բացառությամբ «Պետելինկա» եւ «Յասնիե զորի» ապրանքանիշների արտադրանքից, անթույլատրելի քանակությամբ միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել, իսկ որոշ դեպքերում ցուցանիշի մակարդակը 20-30 անգամ նորմայից բարձր է եղել: Ինչպես պարզաբանել են  «Ռոսկոնտրոլ»-ում, սա կարող վկայել սանիտարական կանոնների եւ արտադրության տեխնոլոգիաների, ժամկետների կամ մսի պահպանման եւ վաճառքի ջերմաստիճանային ռեժիմի խախտումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ