Անտվերպենում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որը 3 շենք է ավերել, զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 14-ը, փոխանցում է Reuters-ը: Երկու մարդու մարմինները հայտնաբերվել են պայթյունից հետո փլատակների տակ:
5 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, մեկը ծայրահեղ վիճակում է: Նախնական վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել գազի պայթյուն: