News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Պատգամավորների 90 տոկոսը գալիս ներկա է ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ծառուկյանը միայն գործով է զբաղվում։ Ծառուկյանի միայն մեկ ամիս առաջ կատարած գործը, որ Եվրախորհրդարնից բերեց 70 պատգամավոր, 20-ին տարավ Ղարաբաղ, ոչ մի պատգամավոր այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել իր ամբողջ կյանքի ընթացքում: Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա ներկա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», - ասել է Ծառուկյանը:

Նշենք, որ բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանն առաջին հորիզոնականում է. Մեկնաբանելով այդ փաստը՝ նա նշել է. «Համապատասխան, դիմեք, ձեզ կներկայացնեն: Պետք չէ դեմագոգիայով զբաղվել։ Մարդուն սիրես, թե չսիրես, նայելով իր բռնած գործը՝ դու պիտի հասկանաս՝ դրակա՞ն ես համարում, թե՞ բացասական»։

Ամենաշատը բացակայած պատգամավորները. Ծառուկյանը դիրքերը չի զիջում 

Տպել
Ամենաշատ