News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ուղղված է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, միջպետական առեւտրի զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է նախագիծը ներկայացնող Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, մինչեւ հիմա գործող մոդելը հիմնված է եղել միակ գնորդ եւ վաճառող մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիա բաշխող իրավաբանական անձին է վերապահված մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրական էներգիա գնելու եւ այն սպառողներին վաճառելու իրավունքը. «Ընդ որում, էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորում է նաեւ էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը: Զարգացած երկրներում այս շուկան արդեն իսկ ազատականացված է»:

Հայկ Հարությունյանը նշեց, որ ներկայիս էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլէներգիայի արտադրության եւ սպառման ծավալների կանխատեսման վրա եւ շուկայի մասնակիցների համար չի սահմանվում պատասխանատվություն՝ այդ ծավալների շեղումների դեպքում. «Արդյունքում կանխատեսված եւ փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռում են սպառողների առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով: Այս օրենքի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է՝ անցում էլեկտրաէներգիայի ժամային առեւտրի՝ որպես էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմի, էլեկտրաէներգետիկական համակարգում տնտեսական կարգավորման իրականացումը շուկայի մասնակիցներից առաջարկի եւ պահանջարկի հայտերի հիման վրա, շուկայի մասնակիցների համար անհատական պատասխանատվության ներդրումը կանխատեսվող եւ փաստացի ծավալների տարբերության դեպքում առաջացող ռիսկերը հավասարակշռելու համար, նաեւ ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծումը: Այս փոփոխությունները միտված են շուկայում միակ գնորդ-վաճառող մոդելից ազատական մոդելի անցմամբ՝ ապահովելով շուկայի օպերատորի ստեղծումը, համակարգի օպերատորի շրջանակի ընդլայնումը, խոշոր ներդրողների մուտքը շուկա»,- նշել է նա:

Հայկ Հարությունյանը վստահեցրեց, որ արտադրող կայաններին տրված գնման երաշխիքները այս փոփոխությամբ չեն վերանայվում, անգամ ամրապնդվում են. «Մենք շուկայում ունենալու ենք երաշխավորված մատակարար՝ ՀԷՑ-ը, որն ապահովելու է շուկայում կարգավորման հատվածի մատակարարումը 100 տոկոս կարգավորվող գներով, մոտավորապես այն մոդելով, որը հիմա ունենք»:

Ինչ վերաբերում է սակագներին, փոխնախարարն ասաց, որ միանգամից շուկան չեն ազատականացնում, որ բոլոր էլեկտրաէներգիա արտադրողները ինչ գնով ուզեն, վաճառեն: «Մենք ունենալու ենք կարգավորված, հաշվեկշռային շուկա, որտեղ շուկայի փոքր ու միջին սպառողները շարունակելու են օգտվել երաշխավորված մատակարարումից: Մեզ մոտ բոլոր սակագները ֆիքսվում են ՀԾԿՀ-ի կողմից»,-ընդգծեց Հայկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ