News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների համաձայն, նախորդ տարեվերջից միջազգային շուկայում նկատվել է կարագի գնի գնանկում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, քանի որ  կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդական Fonterra ընկերությունից, ապա Հանձնաժողովը դիտարկում է հենց այդ ընկերության վաճառքի գների փոփոխությունները։ «Միջազգային վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ նոր-զելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թվականի մայիսից, որի ազդեցությունը ՀՀ կարագի շուկայում արձանագրվել է 4 ամիս անց՝ սեպտեմբերից: Fonterra ընկերության կարագի վաճառքի ամենաբարձր գինը 2016-2017 թթ ընթացքում հաստատվել է 2017-ի հուլիսին՝ 1 տոննան շուրջ 6000 ԱՄՆ դոլար, որի ազդեցությունը ՀՀ կարագի մանրածախ շուկայում արձանագարվել է 2017 թվականի նոյեմբերին՝ 1կգ շուրջ 4520 դրամ»,- ասել է Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ սկսած  նախորդ տարվա նոյեմբերից, կարագի մանրածախ վաճառքի գները կայունացել են՝ անգամ արձանագրվել է փոքր գնային նվազեցում: «Ակնկալում ենք, որ միջազգային շուկայում կարագի գների նվազումը, հաշվի առնելով նաև ժամանակային լագը,  առաջիկա 2-3 ամիսների ընթացքում  կանդրադառնա նաև տեղական շուկայի վրա»,- ասել է Շաբոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ