News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր առավոտից երթուղային տաքսիների գործադուլ անող վարորդները իրենց ակցիան շարունակում են երթուղիների վերջին կանգառներում:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վարորդները բանակցությունների արդյունքում որոշում կայացրին Րաֆֆու փողոցից տեղափոխվել իրենց երթուղու վերջին կանգառ եւ այնտեղ շարունակել գործադուլը:

«Ամեն մեկս իր «կանեց»-ում կկանգնենք, էստեղ քաղաքացիներին խանգարում ենք, մեր գործադուլը էդտեղ կշարունակենք, չենք աշխատելու, մինչեւ մեր պահանջը չկատարվի»,-ասաց նա:

Վարորդների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը. նա նախ գործադուլ անող վարորդներին հորդորեց դադարեցնել բոյկոտը եւ «անցնել» աշխատանքի, այնուհետեւ, դիմելով գծատերերից մեկին, ասաց՝ «Ոնց ուզում ես արա, հենց հիմա հավաքվում եք էստեղից ու գնում, գնացեք, մտածեք, դավա՛յ, անցեք աշխատանքի, մենք կբանակցենք, լուծում կտանք էս հարցին»,-որին վարորդներից մեկը հակադարձեց. «Էլի բարձ եք դնո՞ւմ մեր գլխի տակ, բմբուլո՞վ է, թե ո՞նց»:

Նշենք, որ վարորդները  բողոքում են գազի գնի բարձրացումից:

Քիչ առաջ Րաֆֆու փողոցը փակած վարորդների հետ հանդիպման եկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ վարորդներն ուղեվարձի թանկացում չեն պահանջում:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար դարձել է 25 հազար դրամ, մինչդեռ նախկինում շուրջ 8000 դրամ էր: Երթուղայինների վարորդները բողոքում են, որ այս 15 օրերին իրենք աշխատել են վնասով, իսկ գծատերերն էլ հրաժարվում են «օրվա պլանի չափը» նվազեցնել:

Այսօր ցույցի են դուրս եկել 44, 42, 75Ա, 35, 1 համարների երթուղայինների վարորդները:

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են անում (վիդեո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ