News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքի դեպքում, գերազանցող մասով նախատեսել անկանխիկ վճարում իրականացնելու պահանջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց հիմնական զեկուցող ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Նա օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները բաժանեց երեք խմբի՝ նշելով. «Առաջին խմբով նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հասկացությունը, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինասնավորման հասկացության հանցակազմը ՄԱԿ-ի ԱԽ պահանջներին համապատասխանեցնելուն:

Երկրորդ խումբ խնդիրները վերաբերում են անշարժ գույքի կանխիկով իրացման սահմանափակումներին: Մասնավորապես, 50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքի դեպքում, գերազանցող մասով նախատեսել անկանխիկ վճարում իրականացնելու պահանջ: Իսկ երրորդ խումբը վերաբերում են ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը»:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի գործարքներում կանխիկի օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ՝ նշելով դրա վերին շեմը, որը փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի պահանջն է:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի դիտարկմանը, որ այսօր անշարժ գույքի գործարքների մեծ մասը մինչեւ 50 մլն դրամի սահմաններում է, Վախթանգ Աբրահամյանն ասաց. «Այո, մենք հաշվարկներն արել ենք, սա տարածվելու է գործարքների ծավալի շուրջ 2 տոկոսի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ