News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեդիայի իշխանությունները կթողարկեն սառը պատերազմի շրջանում արտակարգ իրավիճակների վերաբերյալ խորհրդակցությունների մասին  բրոշյուրների թարմացված տարբերակը, որն արտացոլում է Բալթյան  տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման Ստոկհոլմի մտահոգությունը, հաղորդում է Reuters-ը:

Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Անդերսոնը հաղորդել է, որ 2018 թ. բրոշյուրի կկրի  «Ճգնաժամն կամ երբ  պատերազմ սկսվի» աշխատանքային անվանումը: Հունիսին այս բրոշյուրները կբաժանվեն մոտ 4.7 միլիոն շվեդ ընտանիքի :

Նրա խոսքով՝  կառավարական գործակալությունը գործնական խորհուրդներ է տալիս ժամանակակից ճգնաժամերի շուրջ, ինչպիսիք են՝ կիբեռ- կամ ահաբեկչական հարձակումները, համաճարակները կամ բնապահպանական սպառնալիքները, ինչպես նաեւ սովորական պատերազմները: Նա նշել է, որ Շվեդիայի կառավարության որոշումը պայմանավորված է «տարածաշրջանի անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակով՝ հաշվի առնելով Ռուսաստանի ուժեղացված ռազմական մանեւրերը»:

«Եթե պատերազմը սկսվի» վերնագրով բրոշյուրի առաջին  հրատարակությունը թողարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ