News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաշվի առնի այն փաստը, որ իրականում, չնայած տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշներին, քաղաքացիների կենսապայմանները վատթարացել են, ինչը, իր հերթին, հանգեցրել է երկրից արտագաղթի աճին: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ Բաբկեն Պիպոյանը:

Փորձագետը նշեց, որ, ՀՀ կառավարության պաշտոնական տվյալներով եւ Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկներով, անցյալ տարի Հայաստանում գնաճը կազմել է ընդամենը 0.8 տոկոս, իսկ տնտեսական աճը՝ 7 տոկոս: «Թվում է, թե նման ցուցանիշներից հետո մարդիկ պետք է ուրախությունից ծափ տային, նրանց կենսապայմանները պետք է բարելավվեին: Չէ որ տնտեսական աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են գնաճի տեմպերին, ինչը չափազանց հազվադեպ է տեղի ունենում», - ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, գնաճի բնական մակարդակը կկազմեր 3-4 տոկոս: Սա, իր հերթին, կնպաստեր տնտեսական աճի դադարեցմանն ու իրական տնտեսական ակտիվության կհանգեցներ: Այսինքն, ըստ փորձագետի, տնտեսության զարգացման տեսանկյունից 0.8 տոկոս գնաճը այդքան էլ դրական ցուցանիշ չէ:

Տնտեսագետի կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ 0.8 տոկոսանոց գնաճը հիմնականում ձեւավորվում է 500 տեսակի արտադրանքի շնորհիվ, որոնց զգալի մասը իրական կյանքում քչերն են օգտագործում: Այսպիսով, խոսքը  այնպիսի հանքանյութերի մասին է, ինչպիսիք են մոլիբդենը, պղինձը եւ նույնիսկ փղի ոսկորը:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիների կողմից գրեթե ամեն օր օգտագործվող արտադրանքի իրավիճակը բոլորովին այլ է: Մասնավորապես, գրանցվել է նվազագույն սպառողական զամբյուղում ներառված ապրանքների գների աճը: «Միայն հացը թանկացել է 0.6 տոկոսով: Մյուս մթերքները թանկացել են 8.5 տոկոսից սկսած՝ հասնելով մինչեւ 30 տոկոսի», - բացատրեց հասարակական կազմակերպության ղեկավարը՝ հիշեցնելով, որ ձկների գինը, օրինակ, աճել է 28.5 տոկոսով:

Բացի այդ, փորձագետը նաեւ նշեց այն ապրանքները, որոնք քաղաքացիների նվազագույն սպառողական զամբյուղի մաս չեն կազմում, բայց հաճախ են օգտագործվում: Տնտեսագետը շեշտեց, որ անցյալ տարի, չնայած համաշխարհային շուկայում կաթնամթերքի եւ կաթնային հումքի գների նվազմանը, Հայաստանում գրանցվել է գների աճ, ինչը հանգեցրել է գրեթե կաթնամթերքի բոլոր տեսակների գների բարձրացմանը: Սա վերաբերում է նաեւ կարագին, որի գինը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աճել է 40 տոկոսով, ընդ որւմ, իրականում այս թվերը նվազեցված են եւ չեն արտացոլում իրական վիճակը: Այս ամենը, ըստ տնտեսագետի, հանգեցրել է երկրից արտագաղթել ցանկացող մարդկանց թվի աճին:

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը բիզնեսի գործունեության վերահսկողության մեխանիզմներ չի մշակել: Սա հանգեցրել է նրան, որ շուկայում գները սահմանվում են հենց բիզնեսի կողմից, իսկ պետությունը չունի իրական ցանկություն եւ մեխանիզմներ դրան հակադարձելու համար, քանի որ կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ գնաճային գործընթացներում որեւէ սարսափելի բան չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ