News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը բոլորին կոչ է անում միասին դուրս գալ պայքարելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով գազի թանկացման դեմ այսօր վարորդների բողոքի ակցիային:

«Մենք բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարը, եթե առանձին վարորդները, առանձին ուղեւորները պայքարեն, դա արդյունք չի տալու»,- նշել է Մարուքյանը:

Ըստ նրա` երթի մասին «Ելքի» ծանուցումը քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել, եւ բոլորով պետք է միասին դուրս գալ փողոց. «Միայն այդ դեպքում իշխանությունները կգնան զիջումների, եւ Հարկային օրենսգիրքը կփոխվի»:

Մարուքյանի խոսքով` 1000 խմ սեղմված գազի ակցիզային հարկը 25 հազար դարձնելը նշանակում էր, որ այն ազդեցություն ունենալու է, եւ այսօր դա երեւում է: «Տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետեւ մի կողմից՝ կա քաղաքական որոշում՝ թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, բայց մյուս կողմից՝ կա հարկային փոփոխությունը, որով 3 անգամ թանկանում է ակցիզային հարկը»,- նշել է նա: Էդմոն Մարուքյանի կարծիքով` կամ տնտեսվարողները պետք է ուղեվարձը թանկացնեն, որը կրկին բողոքի ալիք կբարձրացնի, կամ գան այս շենք եւ փոխեն Հարկային օրենսգիրքը:

Ինչ վերաբերում է թանկացումների մասին ԱԺ-ում սպասվող լսումներին, պատգամավորն ասել է. «Մենք չենք ուզում լսում կազմակերպել, թե կարագն ինչու է թանկացել, որովհետեւ նորվեգացոնց հետ հարց չունենք: Լուծումն առաջարկել ենք` Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, նվազագույնը՝ ետ գալ այն նույն իրավակարգավորումներին, որ կար մինչեւ հունվարի 1-ը»:

Եթե երթի արդյունքում իշխանությունը զիջումների չգնա, ապա, Մարուքյանի խոսքով, կլինի երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումները, կարող է ակցիա կամ ցույց լինել, չի բացառվում նաեւ նստացույցը:

«Մենք հիմա ամբողջ ուժերը կոնսոլիդացնում ենք երթի վրա եւ մեր քաղաքացիներին կրկին կոչ ենք անում գալ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակ հունվարի 19-ին, ժամը 17-ին»,- հայտարարել է պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ