News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներով բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի թանկացմանը զուգահեռ, մի շարք լայն սպառման ապրանքների գծով արձանագրվել է նաեւ գնի նվազում։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:։

Նրա խոսքով, դա պայմանավորված է որոշ շուկաներում մուտքի խոչընդոտների վերացմամբ, ԵԱՏՄ անդամակցությամբ եւ այլ օբյեկտիվ գործոններով. «Մասնավորապես, 2018 թվականի հունվարին 2017-ի հունվարի համեմատ 14 տոկոսով նվազել են շաքարավազի, 22 տոկոսով հավի թարմ մսի, 5 տոկոսով ձեթի, 6 տոկոսով ալյուրի, 52 տոկոսով հնդկաձավարի, 37 տոկոսով ոսպի եւ մի շարք այլ ապրանքների գները»:

Նա հավելեց, որ Հանձնաժողովը շարունակում է ամենօրյա կտրվածքով դիտանցումներ եւ վերահսկողություն իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով, իսկ մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ